Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Գրպանային խմբավորումներ

Գրպանային խմբավորումներ
16.08.2023 | 13:31

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտ են ներկայացրել 13 կուսակցություններ և մեկ՝ «Մայր Հայաստան» դաշինք։ Այդ կուսակցություն կոչվածները, բոլորը վարչապետ կոչեցյալի գրպանային խմբավորումներն են։ Եթե կասկածում եք, ապա բոլոր հայտ ներկայացրած միավորումներին, բացի «Մայր Հայաստան» դաշինքից և ՔՊ տոտալիտար աղանդից, տվեք հետևյալ հարցը․

-Վարչապետ կոչեցյալի կողմից Արցախն ուրանալը, համարու՞մ եք հայ ժողովրդի հանդեպ դավաճանություն, իսկ վարչապետ կոչեցյալին՝ հայ ժողովրդի ողջ պատմության մեջ թիվ մեկ դավաճան։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 6273

Մեկնաբանություններ